Ուռուցքաբանություն
Արտալյարդային լեղուղիների քաղցկեղ. oncology.am

Արտալյարդային լեղուղիների քաղցկեղը երկար ժամանակ կարող է ընթանալ անախտանիշ: Դա բավականին հազվադեպ հիվանդություն է, որը հանդիպում է չարորակ ուռուցքով հիվանդների 1%-ի մոտ: Ուռուցքը զարգանում է լեղածորանների գեղձային հյուսվածքից: Ուռուցքն աճում է ինֆիլտրատիվ՝ տարածվելով լեղածորանի ընթացքով և կարող է ներաճել դեպի լյարդային երակներ և դռներակներ, լյարդային զարկերակ, ենթաստամոքսային գեղձ և տասներկումատնյա աղի: Արտալյարդային լեղածորանների քաղցկեղը կարող է մետաստազավորվել լյարդ և շրջակա ավշային հանգույցներ:
Ըստ վիճակագրության, արտալյարդային լեղուղիների քաղցկեղը տղամարդկանց մոտ 1,5-2 անգամ ավելի հաճախ է հանդիպում: Հիվանդությունը հիմնականում ախտահարում է 60 տարեկանն անց մարդկանց:
Արտալյարդային լեղուղիների քաղցկեղի պատճառները
Արտալյարդային լեղուղիների քաղցկեղի զարգացման հստակ պատճառներն անհայտ են: Ներկայումս մասնագետներն առանձնացնում են հիվանդության զարգացմանը նպաստող մի քանի գործոններ: Նրանցից առաջատարը համարվում է լեղաքարային հիվանդությունը: Ամենայն հավանականությամբ, ուռուցքային գործընթացի զարգացման պատճառ է լեղային կոնկրեմենտների կողմից ծորանների պատերի քրոնիկական գրգռումը:
Նախատրամադրող գործոններից են նաև լեղածորանների անատոմիական անոմալիաները, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը, լեղուղիների բնածին կիստոզ դիլատացիան, մանրէային և մակաբուծային վարակները:
Մի շարք բժշկական ուսումնասիրություններում նշվում է արտալյարդային լեղուղիների քաղցկեղի զարգացման բարձր հավանականություն մի շարք քիմիական նյութերի (բետա-նաֆտիլամինի և բենզիդինի) հետ շփվող մարդկանց մոտ:
Հիվանդության ախտանիշները
Արտալյարդային լեղուղիների քաղցկեղի ախտանիշները քիչ են տարբերվում բիլիար համակարգի մյուս հիվանդությունների ախտանիշներից: Արտալյարդային լեղուղիների քաղցկեղային ախտահարման ամենավաղ ախտանիշը մեխանիկական դեղնուկն է, որն առաջանում է ավելի քան 95% դեպքերում: Որոշ հիվանդների մոտ դեղնությունն առաջանում է հանկարծակի, մյուսների մոտ՝ աստիճանաբար, 2-4 ամիսների ընթացքում: Հիմնականում դեղնուկն ընթանում է ինտենսիվ, երբեմն` ալիքաձև կամ կրկնություններով:
Արտալյարդային լեղուղիների քաղցկեղի համար բնորոշ են աջ թուլակողում և ստամոքսի շրջանում վաղ ցավային զգացողությունները, որոնք ուժեղանում են գիշերային ժամերին: Ի տարբերություն հեպատոբիլիար համակարգի այլ հիվանդությունների, արտալյարդային լեղուղիների ցավը կրում է մշտական և արտահայտված բնույթ: Բացի այդ, հիվանդներին կարող են անհանգստացնել սրտխառնոցը, ընդհանուր թուլությունը, քաշի կորուստը, տենդը, կղանքի գունազրկոմը կամ մեզի մգացումը:
Լեղուղիների խցանման դեպքում հիվանդների մոտ զարգանում է ջրգողություն, լեղապարկի էմպիեմա, խոլանգիտ և երկրորդային բիլիար ցիռոզ: Արտալյարդային լեղուղիների քաղցկեղի ուշ շրջաններում զարգանում են հեպատոմեգալիա և լեղապարկի մեծացում:
Արտալյարդային լեղուղիների քաղցկեղի բուժումը
Արտալյարդային լեղուղիների քաղցկեղի բուժման ընտրությունն, առաջին հերթին, պայմանավորված է ուռուցքի տեղակայմամբ: Ցավոք, հիվանդությունն ախտորոշվում է ուշ փուլում, ինչը զգալիորեն դժվարեցնում է արմատական բուժումը:
Լեղածորանի քաղցկեղի վաղ հայտնաբերման դեպքում հնարավոր է լեղածորանի մասնահատում՝ հետագա կարումով: Վերդուոդենալ հատվածի ախտահարման դեպքում իրականացվում է լեղապարկի հեռացում և ծորանի մասնահատում: Ընդհանուր լեղածորանի հեռակա հատվածում ուռուցքի առկայության դեպքում իրականացվում է պանկրեատոդուոդենալ մասնահատում:
Եթե արտալյարդային լեղուղիների քաղցկեղը կրում է տարածուն բնույթ, ապա կարող է իրականացվել մասնակի հեպատէկտոմիա կամ Ուիպլի վիրահատություն (այն իր մեջ ներառում է ենթաստամոքսային գեղձի, լեղապարկի հեռացում, ստամոքսի, լեղածորանի մի մասի և աղիքի մասնահատում):
Արտալյարդային լեղուղիների քաղցկեղի վիրահատական բուժումը կարող է համակցվել քիմիաթերապիայի, ճառագայթային բուժման և այլ թերապևտիկ եղանակների հետ:
Տվյալ հիվանդության կանխատեսման չափանիշն է հիվանդության փուլը: Հիվանդության ընթացքի տարածուն բնույթի դեպքում կանխատեսումը, որպես կանոն, անբարենպաստ է:

Կարդացեք նաև

Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...


Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...


Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...


Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...


Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...


Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...


Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...


Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...


Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...


Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...



Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...


Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն